Լիանա ԳՅՈԶԱԼՅԱՆ

հոդվածներ 5

Ծնվել է տնտեսագետների ընտանիքում, ստացել տնտեսագետի մասնագիտություն, բայց տարիների հետ, մի որոշ ժամանակ բանկային համակարգում աշխատելուց հետո հասկացավ, որ տնտեսության մասին գրելը շատ ավելի հետաքրքիր է, քան տնտեսագետ աշխատելը։ Որպես մասնագիտական ժանր ընտրելով գործարար ժուռնալիստիկան, սկսեց հետևել, հավաքել ու վերլուծել ֆինանսներին և բիզնեսին առնչվող տեղեկատվությունը, ռեպորտաժներ վարել հայրենական ձեռնարկություններից, պատմելով դրանց հաջողությունների և խնդիրների մասին։

2012 թվականից «ԳԱ»-ի արտահաստիքային տնտեսական մեկնաբանն է։

Բոլոր հոդվածները

  • 2025-01-09 08:59
    анализ

    ԵՐԿԱՐ ՀԱՆԳՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆՔ, ԲԱՅՑ ԱՎԵԼԻ ՔԻՉ ԿԱՇԽԱՏԵՆՔ

    Այս տարի մեր բախտը բերեց ամանորյա տոների առումով, քանի որ հունվարի 4-ը և 5-ը հանգստյան օրեր ընկան: Եվ եթե չհաշվենք հունվարի 3-ի աշխատանքային օրը, որը տաղտկալիորեն խցկվեց Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների արանքը, ապա ընդհանուր առմամբ մեզանից շատերին հաջողվեց հանգստանալ, ուժ հավաքել և նույնիսկ կարոտել աշխատանքը: Մինչդեռ ոչ վաղ անցյալում ամանորյա տոները Հայաստանում տևում էին դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 7-ը ներառյալ։ Բայց 2021 թվականի սկզբին էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանն իր ելույթներից մեկում ամպագոռգոռ բացականչեց. «Մենք իրավունք չունենք այդքան երկար հանգստանալ։ Դա անթույլատրելի շքեղություն է մեզ համար»։ Եվ խոստացավ ներկայացնել ամանորյա տոների կրճատում նախատեսող օրինագիծ։ Ներկայացրեց։ Կառավարությունը հավանություն տվեց, խորհրդարանն ընդունեց, տոները կրճատեցին։ Ընդ որում կառավարությունում ոչ ոք ո՛չ այն ժամանակ, ո՛չ էլ հիմա այդպես էլ չբարեհաճեց թվերով վերլուծել, թե որքան է թերստանում հայկական տնտեսությունը ամանորյա երկար տոների պատճառով։ Կամ հակառակը՝ որքան են ավելանում մեր տնտեսությունն ծավալները դրանց կրճատումից հետո։

  • 2024-03-20 19:10
    анализ

    ՍԱՀՄԱՆՆԵՐԻՆ ԱՄՐՈՑՆԵՐ ԵՆ ԿԱՌՈՒՑՈՒՄ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ՎԱՆՔԵՐ

    Ադրբեջանը 2021-2022 թվականներին բռնազավթել է, ամենահամեստ հաշվարկներով, Հայաստանի շուրջ 220 քառ.կմ տարածք Վայոց ձորում, Սյունիքում և Գեղարքունիքում։ Սակայն ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը՝ 29,8 հազար քառակուսի կիլոմետր (արդեն ավելի քիչ) տարածքով երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության այսպես կոչված կողմնակիցը, հայտարարեց, որ չի բացառում Ադրբեջանի հետ պետական սահմանի սահմանագծման ու սահմանազատման մեկնարկը հենց Տավուշից։ Ոչ Սյունիքից, ոչ Վայոց Ձորից, ոչ էլ Գեղարքունիքից։ Այլ հենց Տավուշից։

  • 2023-11-17 08:39
    вопросы и ответы

    ԲԻԶՆԵՍ՝ ՀԻՄՆՎԱԾ ԻՆՏԵԼԵԿՏԻ ՎՐԱ

    Apricot Capital ներդրումային ընկերությունը Հայաստանում հիմնադրվել է վերջերս՝ 2022 թվականին։ Սակայն բավական սեղմ ժամկետներում այն աստիճան ակտիվ գործունեություն է ծավալել, որ այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով, ըստ Պետեկամուտների կոմիտեի տվյալների, ընդգրկվել է երկրի 1000 խոշոր հարկատուների ցանկում՝ պետգանձարան վճարելով մոտ 800 մլն դրամ։ Եվս մի քանի ամիս անց, ներառյալ 2023 թվականի արդեն երրորդ եռամսյակի տվյալները, ընկերության հարկային հատկացումները մոտեցել են 1 մլրդ դրամ նիշին։ Այն մասին, թե որն է ներդրումային ընկերության առաքելությունը Հայաստանում և որքանով նրա գործունեությունը կնպաստի հայրենի կապիտալի շուկայի զարգացմանը, մենք որոշեցինք զրուցել Apricot Capital-ի գործադիր տնօրեն Վաչիկ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ հետ:

  • 2023-10-05 09:34
    прямой текст

    Կ.ՃՇՄԱՐԻՏՅԱՆ. ՎԱՆԵ՛Ք, ՄԵՐԺԵ՛Ք, ՀԵՌԱՑՐԵՔ ԵՎ ՄԻ ԼՍԵՔ ԲՈԼՈՐ ՆՐԱՆՑ, ՈՎՔԵՐ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՀԱՄՈԶԵԼ, ԹԵ «...ԱՄԵՆ ԻՆՉ ՎԵՐՋԱՑԱՎ...»

    Առավելևս՝ նրանց, ովքեր կիսաուրախ ասում են՝ «այսպես էլ պետք է լիներ…»։ Այսպիսի կոչով է հանդես եկել էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը իր ֆեյսբուքյան էջում ՝ պարզաբանելով, որ այդպիսի մարդիկ «կփորձեն մանիպուլացնել, իբր՝ իրենք պրագմատիկ են, իսկ դուք՝ ռոմանտիկ, և այլն»։